Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պարօդոնտոլոգիական հիվանդություններ

Պարօդոնտոլոգիական հիվանդություններ

Պարօդոնտոլոգիան  ստոմատոլոգիայի բաժինն է, որն զբաղվում է լնդերի և պարօդոնտի բորբոքային հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ:

 

Ժամանակակից պարօդոնտոլոգիայում  մոտ 20 տեսակի տարբեր հիվանդություններ կան: Առավել հաճախակի հանդիպող հիվանդություններից են պարօդոնտիտը, պարօդոնտոզը, գինգիվիտը և այլն:  Ցանկացած հիվանդություն, այդ թվում լնդերի բորբոքումը, շատ ավելի դյուրին է բուժել սկզբնական փուլում, քան, երբ հիվանդությունը բավական զարգացել է:  

 

Պարօդոնտը կազմված է լնդերից, ատամի արմատի ցեմենտից, ատամի արմատի շրջոսկրից և ծնոտի ալվեոլյար ոսկրից:Պարօդոնտի հիմնական գործառույթն է` ատամը պահել ալվեոլային ոսկրի մեջ և մեղմել ծամողական ճնշումը: Պարօդոնտիտը հարատամնային  հյուսվածքի բորբոքային հիվանդությունն է:

 

Այժմ պարօդոնտիտը ստոմատոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է, այն սոցիալական խնդիր է դարձել, քանի որ խախտում է ատամների  հենքային գործառույթը, ծամելու գործընթացը, լնդերի արյունահոսություն է առաջացնում և, որպես հետևանք, ատամների կորստի պատճառ է դառնում, իսկ պարօդոնտային  գրպանիկների ինֆեկցիան բացասաբար է անդրադառնում արդեն ողջ օրգանիզմի վրա: 

 

Յուրաքանչյուր մարդու մոտ էլ առկա է այս կամ այն աստիճանի պարօդոնտիտ: Եվ ատամները մաքրելիս լնդերից պարբերաբար արյունահոսությունը լուրջ քրոնիկական հիվանդության առաջին ախտանշանն է:  

 

Պարօդոնտիտի զարգացման պատճառ կարող են լինել կարիեսային ատամները,  ատամնալիցքի անհարթ եզրերը և այլն, բայց պարօդոնտիտի զարգացման հիմնական պատճառը  ատամնափառն է:

 

Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ:  2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն  թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը: 

 

Գինգիվիտը բուժելի հիվանդություն է: Բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում այն հնարավոր է կանխարգելել:  Բայց, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվի ատամնափառը, ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում անդառնալի փոփոխություններ կառաջացնի: 

 

Պարօդոնտիտը դատավճիռ չէ: ժամանակակից ստոմատոլոգիան հաջողությամբ պայքարում է պարօդոնտիտի հետևանքների դեմ շնոհիվ ախտորոշման և բուժման նոր մեթոդների: Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում: 

 

Պարօդոնտիտի ախտանշաններն են.

 

  • լնդերի արյունահոսություն, որը հիմնական ախտանշաններից մեկն է, 
  • ոչ թարմ շնչառություն,
  • բերանի խոռոչում թարախային արտադրության առկայություն,
  • ատամների մերկացած արմատներ, շարժվող ատամներ, որոնք պարօդոնտիտի տագնապալի ախտանշաններն են: 

 

Պարօդոնտիտը և ախտանշանները ցավով չեն ուղեկցվում և դանդաղ զարգանում են, այդ պատճառով էլ բերանի խոռոչում նկատվող աննշան փոփոխությունների դեպքում անգամ անպայման պետք է դիմել բժշկի:  

 

Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է սկսել հետազոտություններից և ախտորոշումից:Պարօդոնտի համալիր բուժումը բաղկացած է մի քանի փուլից:Առաջին և պարտադիր փուլը վերլնդային և ենթալնդային սքեյլինգն է և ատամների արմատների մակերեսի հարթեցումը, ինչպես նաև, հարկ է պացիենտին սովորեցնել բերանի խոռոչի հիգիենայի կանոնները, մշտապես հսկողության տակ պահելով ատամնափառի գոյացումը: Պարօդոնտիտի սկզբնական փուլում դա միակ բուժումն է, եթե պատճառային թերապիա չի պահանջվում (ատամնալիցքերի, արհեստական ատամնապսակների անհարթ եզրերի հարթեցում, էնդօդոնտիկ բուժում, կծվածքի շտկում): 

 

Բուժման առաջին փուլի արդյունավետությունը գնահատվում է երկու ամիս հետո: Բերանի խոռոչի բավարար հիգիենան, պարօդոնտային գրպանիկների խորության նվազումը, լնդերի արյունահոսության վերացումը վկայում են կայուն արդյունքների մասին: 

 

Եթե բորբոքային ախտընթացը չի վերանում, չնայած բերանի խոռոչի բավարար հիգիենային, ապա անցում է կատարվում բուժման հաջորդ փուլին`պարօդոնտի վիրահատական միջամտությանը, որի նպատակն է.

 

  • հյուսվածքների վերականգնում,
  • պարօդոնտի մնացուկային բորբոքային ախտընթացի բուժում,
  • որոշ դեպքերում ատամնահյուսվածքի, լնդերի և ալվեոլային ոսկրի ձևաբանական փոփոխություն ֆիզիոլոգիական ձևն ստանալու համար:  


«Հիվանդությունն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել». այս արտահայտությունն արդարացված է նաև ստոմատոլոգիայում: Եվ միայն վաղ կանխարգելումը, պարբերաբար հետազոտությունները, հիգիենիկ պրոֆեսիոնալ միջոցառումները, ատամների ժամանակին ու կանոնավոր խնամքը կարող են էապես նվազեցնել պարօդոնտի հիվանդությունների զարգացման և համակարգային հիվանդությունների սրացման ռիսկը:

 

Գինգիվիտ

 

Ինչ է գինգիվիտը: Գրականությունում այն բնորոշվում է հետևյալ կերպ. գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի) բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը:

 

Գինգիվիտը լինում է մի քանի տեսակի. կատառային, հիպերտրոֆիկ, խոցային-նեկրոտիկ:

 

Կատառային գինգիվիտն ամենատարածվածձևն է, որի դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը:  

 

Հիպերտրոֆիկ գինգիվիտ ավելի հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա: Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ: Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում: Ինչպես նաև` ատամնափառ:

 

Խոցա-նեկրոտիկ գինգիվիտ տեսակը զարգանում է, այսպես կոչված,«Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի» ֆոնի վրա և դրա կլինիկական դրսևորումն է: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ:   Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:

 

Գինգիվիտի բուժումը

 

Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն:

 

Պարօդոնտոզ

 

Պարօդոնտոզը պարօդոնտի դեստրուկտիվ հիվանդությունն է: Զարգանում է դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով:

Տարբերակում են հիվանդության ծանրության երեք աստիճան` թեթև, միջին, ծանր:

 

Շատ հաճախ պարօդոնտոզը շփոթում են պարօդոնտիտի հետ: Բայց սրանք լիովին տարբեր հիվանդություններ են, գլխավոր տարբերությունը հիվանդության առաջացման պատճառներն են և ընթացքը: 

 

Ըստ տարածվածության, պարօդոնտոզն ընդգրկում է ողջ ծնոտն անմիջապես: Պարօդոնտոզով մարդիկ բողոքում են  ատամների վզիկների և արմատների մերկացումից,  որի հետևանքով կարող է առաջանալ հիպերեսթեզիա (ատամների գերզգայունություն): Լնդերը, որպես կանոն, բորոբոքված չեն լինում, բաց-վարդագույն են դառնում, առանց թարախային արտադրության, որը լինում է պարօդոնտիտի դեպքում: Պարօդոնտոզի ժամանակ, նույնպես իր տարբերություն պարօդոնտիտի, պաթոլոգիկ գրպանիկներ չեն զարգանում, չնայած մերկացած արմատներին, ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել: 

 

Պարօդոնտոզի պատճառները մինչև վերջ պարզված չեն: Բայց նախատրամադրող գործոններ են ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը, կապված այդ հատվածների արյան մատակարարման առանձնահատկությունների հետ: 

 

Պարօդոնտոզի բուժումը համալիր բնույթ է կրում: Պետք է կանգնեցնել ախտընթացը, պահպանել ատամները, կարգավորել ատամնածնոտային ողջ համակարգի գործառնությունը: Համալիր բուժման մեջ մտնում են տեղային արյան շրջանառությունը լավացնող, ակտիվացնող մեթոդները, բերանի խոռոչի պրոֆեսիոնալ խնամքը, օրթոպեդիկ միջամտությունները: Նշանակվում է նաև դեղորայքային բուժում, որը ներառում է վիտամինաթերապիա, հորմոնային պատրաստուկներ: 

 

Պարօդոնտոզի բուժումը պետք է լինի գրագետ և, գլխավորը, ժամանակին, պարտադիր պետք է հաշվի առնել պացիենտի անհատական առանձնահատկությունները, միայն այդ դեպքում կարելի է ստանալ ցանկալի, որակյալ արդյունքը:  

 

Լնդերի բորբոքում

 

Լնդերի բորբոքումը կարող է դրսևորվել գինգիվիտի և պարօդոնտիտի ձևով: Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն ատամները մաքրելիս արյունահոսությունն է: Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին: Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն: Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են:  

 

Լնդերի բորբոքային հիվանդությունները սովորաբար սկսվում են միջատամնային լնդային պտկիկների բորբոքումից: Ատամները մաքրելիս հենց դրանք են սկսում արյունահոսել և վառ կարմիր գույն ունեն: Եթե առողջարար ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա բորբոքումը կտարածվի ողջ լնդերի և ոսկրերի վրա: Եվս մեկ հանգամանք, ժամանակին ստոմատոլոգի հետ չխորհրդակցելու դեպքում, արդեն հարկ կլինի բուժել ոչ թե գինգիվիտը, այլ պարօդոնտիտը: Ըստ բորբոքման աստիճանի ընտրվում են բուժման մեթոդները: Իսկ հիվանդության ձևն ու ծանրության աստիճանը ճիշտ ախտորոշել կարող է միայն ստոմատոլոգը հետազոտությունների հատուկ մեթոդներով և դրանց հիման վրա կազմել տվյալ դեպքի համար արդյունավետ բուժման պլանը:  

 

Լնդերի հիվանդությունների բուժումը

 

Ստոմատոլոգիական օգնության դիմած գրեթե յուրաքանչյուր երկրորդ պացիենտի մոտ լնդերի հետ խնդիրներ կան, իսկ ավելի ճիշտ, պարօդոնտի: Դրանք կարող են արտահայտվածության տարբեր աստիճաններ ունենալ, սկսած գինգիվիտից մինչև պարօդոնտոզ: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վառ արտահայտված լինել, և նրանք բժշկին դիմում են արդեն կոնկրետ գանգատներով, օրինակ, լնդերի արյունահոսություն, ատամների գերզգայունություն, ատամների արմատների մերկացում, ատամերի շարժվելը և այլն: Իսկ շատերն էլ այդ ամենի վրա ուշադրություն չեն դարձնում  և նույնիսկ չեն էլ կասկածում լնդերի հիվանդության և հետևանքների մասին:  

 

Լնդերի հիվանդությունների պատճառները

 

Առաջինը, որքան էլ հասարակ լինի, այնուամենայնիվ, ամեն ինչ սկսվում է բերանի խոռոչի սխալ խնամքից: Ատամնափառն ու քարերը բացասաբար են անդրադառնում լնդերի սնուցման վրա, դրանց միանում են մանրէները և քայքայում են ատամի շուրջբոլորի հյուսվածքը: Ողջ ախտընթացը խորանում է լնդերի տակ, քայքայելով ոսկորը, ձևավորվում են պաթոլոգիկ ատամնալնդային գրպանիկները:  Եվ այդ ախտընթացը ավարտվում է նրանով, որ բացարձակապես առողջ ատամները սկսում են շարժվել ու թափվել: Իսկ այդ ամենը հնարավոր է կանխարգելել լնդերի հիվանդությունների ժամանակին բուժմամբ:  

 

Երկրորդ շատ կարևոր գործոնը սխալ կծվածքն է, որի հետևանքով ժամանակի ընթացքում մերկանում են ատամների վզիկներն ու արմատները, ատամները գերզգայուն են դառնում:  Պարօդոնտի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ առավել ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կատարել պանորամային նկարահանում, որը կոչվում է օրթոպանտոմոգրամմա: Այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել պացիենտի պարօդոնտի վիճակը, հատկապես, հարատամնային ոսկրերի վիճակը: Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կատարվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա, կյուրետաժ կամ վիրահատական միջամտություն: Գլխավոր խնդիրն է մաքրել ողջ բորբոքված, ախտահարված հյուսվածքը և թույլ չտալ, որ հիվանդությունը զարգանա: Հիվանդությունը չի կրկնվի, եթե հիվանդին բացատրվեն բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի կանոնները և նա, իր հերթին, դրան պատասխանատվությամբ մոտենա:  

 

Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի վրա. ցանկացած ստոմատոլոգիական միջամտությունից առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լնդերի առողջական վիճակի վրա: Քանի որ այն պետք է լինի  հուսալի և ամուր, որպեսզի այն ամենը, ինչ կատարվելու է բերանի խոռոչում, ծառայի երկար ու լինի հարմարավետ:   

 

Լնդերի արյունահոսություն

 

Լնդերի արյունահոսությունը հիմնական ախտանիշն է, որը վկայում է լնդերի բորբոքման մասին: Լնդերի արյունահոսությունը, որպես կանոն, լինում է պաթոլոգիական երկու վիճակների դեպքում` գինգիվիտի և պարօդոնտիտի: 

 

Գինգիվիտը լնդերի բորբոքման առաջին փուլն է: Եթե այն բուժելու համար ոչ մի բուժգործողություն չի կատարվում, հիվանդությունը զարգանում է և արդեն պարօդոնտիտն է,«մտնում իր իրավունքների մեջ» այսինքն բորբոքվում է հարատամնային հյուսվածքը, ներառյալ ոսկրային հյուսվածքը:

 

Լնդերի արյունահոսության բուժումը

 

Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից: Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա ոչ մի առանձնահատուկ միջոց չի ձեռնարկվում, քանի որ ամեն ինչ ինքն իրեն հարթվում է, երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է: Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա: Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը  և, անհրաժեշտության դեպքում, պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել: 

 

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. impladent.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Էլլա

08.02.2016

Բարեւ ձեզ ես մի հարց ունեմ ,վերջին շրջանում ծնոտիս հատվածում կտկտոց եմ նկատում ,որը լինում էր խոսելու եւ ուտելու ընթացքում,եւ սկսել է ներսից բորբոքվել մի քանի օր է ինչ ողողումերով փորձում եմ բորբոքումը լավացնել, դուք ինչ խորհուրդներ կտայիք : Կանխավ շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

հարգելի Արմինե, բարև Ձեզ: Դրա պատճառը ստորին ծնոտը վերին ծնոտին միացնող կապանների  թուլացումն է, որի պատճառով հոդային մակերեսները շարժվում են միմյանց նկատմամբ: Կարող եք օգտագործել "խոնդրոիտին սուլֆատ" և "գլյուկոզամին" պարունակող միջոցներ, որոնք ամրացնում են կապանային համակարգը:

Արմինե

09.10.2015

Բարև ձեզ: Երկար ժամանակ ծնոտիս հոդերը կտկտում էին: Վերջին շրջանում կտկտոցը դադարել է, փոխարենը սկսել է ցավ հորանջելիս, կամ ուղղակի անընդհատ թեթև ցավ հոդի շրջանում, մասնավորապես, երբ պառկում եմ այդ կողմի վրա: Ինչ խորհուրդ կտայիք անել: Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Խնդիրը կապված է վերին և ստորին ծնոտները միացնող հոդի կապանի թոյլ լինելու հետ: Խոսելու կամ հաց ուտելու ժամանակ, կապանի թուլացման պատճառով հոդային մակերեսները ուժեղ հպվում են միմիյանց, շարժվում են, որի հետևանքով լսվում է այսպես ասած կտտոց: Կապանների ամրացման համար կարող եք օգտագործել գլյուկոզամին և խոնդրոիտին սուլֆատ պարունակող միջոցներ, դրանք վաճառվում են դեղատներում:

Աննա

04.03.2015

Բարև ձեզ։Ներքևի ծնոտս հաց ուտելու ժամանակ կամ նույնիսք խոսելու ընթացքում կտ–կտում է. չեմ կարող բացատրել բայց մի տեսակ ձայն է գալիս,։ Մի ժամանակ ցավում էր բայց հիմա ոչ։ Ինչ խորհուրդ կտաք ինչ անեմ նախապես շնորհակալություն ։

Մեդ-Պրակտիկ

28.01.2015

Հարգելի Mary, Ձեր նկարագրած ախտանշանները ցույց են տալիս, որ տվյալ ատամի տակ պրոցես կա, հավանաբար թարախային, որի հետ են կապված ուժեղ ցավերը և պուլսացիայի զգացումը: Ցավոք տնային պայմաններում խնդիրը լուծել հնարավոր չէ: Հարկավոր է դիմել ատամնաբույժի, և կատարել ռենտգեն հետազոտություն: Մինչ այդ բերանի խոռոչը  կարող եք ողողել հակասեպտիկ միջոցներով, օրինակ հեքսիլոկի լուծույթով և որպես ցավազրող կետոպրոֆեն պարունակող հաբեր օգտագործել, սակայն նշված միջոցները հարցի լուծում չեն: Տաք դնել միանշանակ չի կարելի, դա միայն կխորացնի պրոցեսը:

Mary

14.01.2015

barev dzez ...verin tsnoti aj amenaverji atami tak zgum em srtxpochi nman & cavot tqtqocner. voronq srti ashxatanqi het araganum kam dandaxum en.atams annshan hpumic aveli e cavum. erekoyan cav@ uzhexanum e , hetzhete cav@ taracvum e glxov v verin & storin tsnotnerov...inch xorhurd ktaq cav@ mexmacnelu hamar (taq te sar@ ...voxoxumner)...patasxani hamar naxoroq shat shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ